Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթացող հեծանվահրապարակի միջազգային մրցաշարում Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել սկրեչ մրցաձեւում։
Մինչեւ 23 տարեկանների պայքարում Էդգարը զիջել է միայն պորտուգալացի Իվո Օլիվեյրային։
Հայաստանի հեծանվորդների առաջատարը կարեւոր վարկանիշային միավորներ է վաստակել։ Էդգարը պայքարում է 2018 թ. Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։
Այսօր Ստեփանյանը հանդես է գալիս էլիտ մրցաշարի (մեծահասակներ) սկրեչում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ