Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում շարունակվող U16 շախմատի օլիմպիադայի յոթերորդ տուրում Հայաստանի պատանեկան հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Մոնղոլիային եւ թիմային 10 միավորով ընթանում է երրորդ հորիզոնականում: Մեր շախմատիստները լրացուցիչ գործակիցներով են գերազանցում Իրանի իրենց հասակակիցներին:
Մրցաշարային աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում է Ռուսաստանը, որը հաջորդ տուրում խաղալու է Հայաստանի հավաքականի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ