Դեկտեմբերի 16-ին, ժամը 13:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1934 թ. ծնված Ս. Շ.-ի դին:
ՀՀ ԱԻՆ