Խոսելով ձմեռային պատուհանի ընթացքում ՄՅՈՒ-ից հեռանալու ենթակա ֆուտբոլիստների մասին՝ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, թե հավատարիմ կմնա իր սովորական սկզբունքին. եթե ֆուտբոլիստը գոհ չէ եւ եւ նրա համար ճիշտ առաջարկ լինի, ինքը չի կանգնի ֆուտբոլիստի ճանապարհին:
«Որպես ակումբի մասին մտածող մարզիչ, ես պատրաստ եմ ֆուտբոլիստին բաց թողնել ճիշտ գնով: Յուրաքանչյուր խաղացող իր գինն ունի: Եթե ֆուտբոլիստը այստեղ երջանիկ չէ եւ եթե մեզ սահմանված գնին համապատասխան առաջարկ լինի, որը մենք ընդունելի կհամարենք (ինչպես կատարվել է Մեմֆիս Դեպաիի կամ Մորգան Շնայդերլինի պարագայում), ես երբեք ոչ չեմ ասի», – պորտուգալացու խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Manutd.ru-ն որպես ձմեռային տրանսֆերի ընթացքում վաճառքի ենթակա հիմնական թեկնածուներ նշում է Հենրիխ Մխիթարյանի եւ Մարուան Ֆելաինիի անունները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ