Լրահոս
Օրվա լրահոսը

Էքզյուպերիի հայտնի պատմվածքը թարգմանվում է հայերեն (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2017 21:49

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ընթերցողներին ներկայացվեց Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի գերմաներեն բնագրից առաջին հայերեն թարգմանությունը: «Էդիթ պրինտ» հրատարակչության հիմնադիր Մկրտիչ Կարապետյանն Aravot.am-ին հայտնեց, որ փետրվարին հայերենով լույս կտեսնի հեղինակի մյուս հայտնի գլուխգործոցը՝ «Հաղթական կամարը»:

«Թարգմանությունը կավարտվի հունվարին: Հուսով ենք, որ հաջորդ տարվա փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նշում ենք որպես գիրք նվիրելու օր, գիրքը սպասված նվեր կլինի ընթերցողներին»,-նշեց նա:

Նաեւ տեղեկացրեց, որ վերջերս հայերեն է թարգմանվել Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գիրքը, իսկ շուտով կլինի «Գիշերային թռիչք» պատմվածքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: «Այն թարգմանվում է ֆրանսերեն բնագրից»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031