Այսօր լրագրողներից մեկը Գյումրի այցելած Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուց կարծիք հարցրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ ռուսական ԶԼՄ-ների բարձրացրած հիստերիայի մասին։ Լրագրողն այն անվանեց ռուսական խանդ՝ հիշեցնելով, որ դրա արդյունքում խայտառակ որակումներ տրվեցին Հայաստանի Հանրապետությանը։
Պյոտր Սվիտալսկին դիվանագետին հատուկ պատասխան տվեց․ «Մենք ռուս գործընկերների պաշտոնական հայտարարություններում նմանատիպ որևէ երևույթ չենք նկատել։ Չենք մեկնաբանում այն, ինչը ազատ լրատվամիջոցները կարող են ասել որևիցե թեմայով»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ