Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի նախագահությամբ դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել համատեղ խորհրդակցություն՝ Հայաստանի կառավարության եւ Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչների, ԱՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը քննարկվել է երկու հայկական պետությունների ընդունված նոր սահմանադրություններից բխող տեղական ինքնակառավարման համակարգերի բարեփոխումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նախագահ Սահակյանը կարեւոր եւ պահանջված է համարել նման քննարկումները՝ դրանք որակելով որպես արդյունավետ որոշումների կայացման անհրաժեշտ հիմքերից մեկը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ