ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, Լատվիա կատարած այցի շրջանակում այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հանդիպում ունեցել Բալթյան երկրներում ռուսահայոց թեմի պաշտոնական ներկայացուցիչ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանի, հայկական համայնքի եւ եկեղեցու ներկայացուցիչների հետ։
ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է հայկական եկեղեցու դերակատարումն ու ներդրումը հայապահպանության, հոգևոր ու ազգային արժեքների պահպանման գործում։
ՀՀԿ մամուլի հաղորդագրություն