Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել Հայաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Ռոզարիա Պուգլիսին:
Հյուրերը շրջել են ռազմական համալսարանի տարածքում, ծանոթացել ռազմաուսումնական հաստատության կրթական հնարավորություններին, զրուցել Հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների հետ: ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը բրիֆինգ է ներկայացրել համալսարանի կառուցվածքի, ուսումնակրթական գործընթացի, անցկացվող վերապատրաստման դասընթացների վերաբերյալ, պատասխանել է հյուրերի հարցերին:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն