ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16.00-ին, գողություն կատարելու կասկածանքով Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ին, որը խոստովանել է, որ նույն օրը՝ ժամը 15.00-ից 15.55-ն ընկած
ժամանակահատվածում, թիվ 2 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1948 թ. ծնված Գայանե Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 5.000 դրամ, անցաթուղթ և զեղչի քարտեր՝ պատճառելով 7.000 դրամի վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն