Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 1980 թ. ծնված Անուշ Գ.-ից հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17.30-ին, Երևանի Աբովյան փողոցում նկատել է, որ թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 19.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Աբովյան փողոցի թիվ 48 հասցեի մոտից նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1983 թ. ծնված Հայկ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն