Ներկայացնում ենք Փարիզյան սուրճ-ի նախկին սեփականատեր Վալերի Աշխեն Գործունյանի հետ հարցազրույցից հատված:
–Տիկին Գործունյան, ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի և Խոսրով Հարությունյանի կարագի, մսի ու ապա՝ կարտոֆիլի վերաբերյալ հայտարարությունը ցնցել է Հայաստանը։ Սփյուռքում ինչպե՞ս ընդունվեց:
-Ասել է, որ թանկացումը չի ազդի, քանի որ աղքատները միևնույն է՝ չեն կարող գնե՞լ…. Բռավո, այդ ինչ մտքեր են, ես չգիտեմ… Գիտեք՝ արդեն անչափ է Հայաստանի իշխանության ՝ստի այս կառավարումը: Իրենք նույնիսկ դիվանագիտություն չունեն, նման արտահայտություններ թույլ չտալու համար: Որ ասեն՝ ամոթ է: Ես նման բան կյանքումս դեռ չէի լսել, որ որևէ նախարար կամ պետական աշխատող, անձ, նման բան ասի: Այսինքն՝ սա ի՞նչ է, սա մարդկանց վրա խնդալ է ուղղակի: Այսինքն՝ սա ցույց է տալիս, թե ինչքան ցինիզմ կա այսօրվա պետության մեջ և ժողովրդի նկատմամբ: Սա նաև ցույց կտա, թե իրենց համար ժողովուրդը որքան կարևոր չէ: Իրենք նույնիսկ չեն վախենում ժողովրդի վրա խնդալուց և ասելուց, որ այնքան աղքատ եք, որ ձեր վրա չի ազդելու:
–Իհարկե, մի քիչ վախեցան, որովհետև սոցիալական ցանցերում թուքումուր եղավ, մարդիկ եղան, որ տարան ԱԺ-ի ճաղերից պահպանակի մեջ կարտոֆիլ դրեցին հեռացան, բայց մինչև հիմա, որևէ կարգապահական տույժի չեն ենթարկվել:
-Է, կներեք, բայց շատ ճիշտ են արել, որովհետև ես աշխարհի ամենահետամնաց երկրների մեջ նման բան չեմ լսել: Բայց, կներեք, նրանում, որ ժողովրդին չեն հարգում, ժողովուրդը մեղավոր է: Ինչքան էլ ճանաչում ենք Հայաստանը, ինչքան էլ մասնակցել ենք հայաստանյան կյանքին, ես նորից կրկնում եմ, որ եթե ժողովուրդը չուզեր, երևի թե այսօր նման պետություն չէր լինի: Այդ աստիճանի ցինիկ պետություն չէր լինի Հայաստանը, ինչը մեծ դժբախտություն է:
Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում