Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում զգայուն են ահաբեկչության հարցում, բայց ՀՀ-ի նման չեն ձերբակալում. Զարեհ Սինանյան. ՀԺ

Դեկտեմբեր 16,2017 11:24

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ահաբեկչության փորձի մեջ մեղադրվող եւ հետախուզվող ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Քուրքյանի արտահանձնումը Հայաստանին դժվար գործընթաց է կամ ոչ իրականանալի: Այս կարծիքին է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը:

Այս թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերի է պատասխանել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը:

– Պարոն Սինանյան, Ռոբերտ Քուրքյանը, որը մեղադրվում է ԱԱԾ իրավապահների կողմից, ԱՄՆ քաղաքացի է, ՀՀ քաղաքացի չի հանդիսանում, այս դեպքում իրատեսակա՞ն է նրա տեղափոխումը Հայաստան, իրավական ի՞նչ ընթացակարգեր կան:

– Երկու կարեւոր հանգամանք կա այստեղ, մեկը՝ քաղաքական, մյուսը՝ իրավական: Իրավական կողմն այն է, թե արդյո՞ք արտահանձման պայմանագիր Միացյալ նահանգների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գոյություն ունի, թե՝ ոչ: Ես տեղյակ չեմ, ինձ թվում է, որ չկա նման պայմանագիր: ԱՄՆ-ն, օրինակ, շատ պետությունների հետ ունի արտահանձման պայմանագիր, որը հնարավորություն է տալիս երկու պետություններին փոխանակել անձանց, որոնք մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ: Բայց ՀՀ-ի եւ Միացյալ նահանգների միջեւ, չեմ կարծում, որ նման պայմանագիր գոյություն ունի, որը բնական է դժվարացնում է որեւէ արտահանձման գործընթաց: Երկրորդ՝ Միացյալ Նահանգները, քանի որ իրավական պետություն է, մարդուն արտահանձնելու պահանջ ներկայացվելու դեպքում ամերիկյան իրավապահ մարմինները շատ ծանր կշիռ ունեցող եւ լուրջ փաստարկների կարիք են ունենալու:

Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները կամ ով էլ լինի, եթե խնդրում են, որ արտահանձնեն, ապա պետք է պատրաստ լինեն ներկայացնել իրեղեն ապացույցներ՝ մեղադրանքներ: Հետեւաբար, դա եւս մի խոչընդոտ է եւ դա եւս կդժվարացնի արտահանձման գործընթացը: Այսինքն՝ այն ինչ ես տեսել եմ տարիների ընթացքում Հայաստանում, երբ մեկին մեղադրում են եւ միանգամից ձերբակալում եւ անհնար է հասկանալ, թե կոնկրետ իրեղեն ինչ ապացույցներ են ներկայացրել ձերբակալելու համար, եւ տարիներով դատական գործընթաց է գնում ու  մարդիկ բանտում փտում են, դա իհարկե անհնար է Միացյալ նահանգների պայմաններում: Միացյալ նահանգները, կարծում եմ, եվրոպական, իրեն ավելի մոտ գտնվող երկրների հետ պայմանագիր ունի, իսկ այն պետությունների հետ, որոնց հետ քաղաքականորեն գաղափարակից չէ, կամ մոտ չէ, նրան հետ հավանական չէ, որ նման պայմանագիր լինի:

– Ռոբերտ Քյուրքյանն ասաց, որ ՍՄՆ իրավապահներն այցելել են իրենց բնակարան, հարցաքննել են եւ հեռացել: Սա նորմա՞լ է, այսինքն՝ ահաբեկչության փորձի մեղադրանքը ծանր հանցագործություն չե՞ն համարում:

– Այսպես ասեմ՝ Միացյալ նահանգներում այս պահին այնպիսի մթնոլորտ է, որ ահաբեկչության հետ առնչվող ցանկացած խմբի ցանկացած անձնավորություն, ցանկացած փաստ, մեղադրանք, շատ լուրջ է ընդունվում: Այսինքն՝ շատ զգայուն են Միացյալ նահանգների իրավապահները ահաբեկչության խնդրի նկատմամբ: Հետեւաբար, եթե ինչ-որ հայց է եղել Հայաստանի իրավապահ մարմինների կողմից Միացյալ նահանգների իրավապահներին, շատ հավանական է, որ նրանք պարզապես գնան եւ ստուգեն՝ տեսնեն որքանով հիմնավորված հայց է, որքանով հիմնավորված մեղադրանք է, զուտ իրենք իրենց ապահովությունից ելնելով: Այն փաստը, որ այս մարդուն հարցաքննել են եւ հետեւանք տեղի չի ունեցել, իմ կարծիքով շատ բան է ասում: Հարցաքննել են, ըստ երեւույթին, հիմնավոր պատճառներ չեն տեսել տվյալ քայլերին դիմելու համար եւ հարցը փակվել է:

Տաթև ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031