Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կլինե՞ր նման զարգացում Հովիկ Աբրահամյանի ձեռնարկության շուրջ, եթե նա լիներ իշխանության մաս. «Ժամանակ»

Դեկտեմբեր 16,2017 11:08

Երեկ հայտնի է դարձել, որ ռուսաստանցի հայ մեծահարուստ Կամո Ավագումյանը ձեռք է բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող «Արտֆուդ» ընկերության 75 տոկոսը, այսինքն՝ ընկերությունն այլևս պատկանում է ռուսաստանցի հայ մեծահարուստի սեփականությունը հանդիսացող «Էմ ԲԻ Կապիտալ» ընկերությանը:

Կլինե՞ր նման զարգացում Հովիկ Աբրահամյանի ձեռնարկության շուրջ, եթե նա լիներ իշխանության մաս, վարչապետ, ԱԺ նախագահ: Հազիվ թե: Համենայնդեպս, դժվար է հավատալ, որ տեղի ունեցողը լոկ բիզնես գործարք է: Այսինքն՝ գործարքը գուցե և իսկապես բիզնես է, և Հովիկ Աբրահամյանը, տեսականում գուցե զուտ բիզնես հաշվարկներից ելնելով, վաճառում է ձեռնարկության, այսպես ասած, հսկիչ փաթեթը ռուսաստանահայ գործարարին, կամ ինչպես հայտարարել էին Աբրահամյանները՝ օպտիմալացնում է իր բիզնեսները: Սակայն հարց է առաջանում՝ այդ օպտիմալացման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի տնտեսական վիճակով և դրան համարժեք արձագանքելու բիզնես հաշվարկո՞վ, թե՞ պարզապես իշխանության կորստի հետ մեկտեղ տնտեսվարման մի շարք հնարավորությունների կորստով:

Վերջին հաշվով, բացարձակապես գաղտնիք չէ, որ Հայաստանում իշխանությունն է սեփականության անձեռնմխելիության գրավականը, ոչ թե օրենքը: Եվ ըստ այդմ՝ իշխանության վերաբաշխումը, ըստ էության, նշանակում է տնտեսության վերաբաշխում: Եվ սա մի երևույթ է, որը գործնականում Հայաստանի բիզնես գրավչությանն ուղղվող ամենամեծ հարվածներից մեկն է:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031