Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Համամիտ եմ ՀՀ նախագահի հետ». Կոնստանտին Սիմոնով. «168 ժամ»

Դեկտեմբեր 16,2017 10:36

«Համամիտ եմ ՀՀ նախագահի հետ, ինքս ևս երբեք որևէ լուրջ տնտեսական հաշվարկ, փաստարկ չեմ լսել, թե ինչու պետք է Հայաստանը դադարեցնի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Այդպիսի փաստարկներ իրականում կարելի է բերել: Այդ հաշվարկները չեն արվում, այլ պարզապես ուժերը, որոնք դեմ են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը, առաջնորդվում են իրենց քաղաքական կողմնորոշմամբ, հակառուսականությամբ, և այլն, և այլն:

Հայաստանում հակառուսականության համար կան որոշակի պատճառներ, որոնք Ռուսաստանը ժամանակի ընթացքում փորձում է լուծել, բայց քաղաքականությունը բարդ արվեստ է. խնդիրները մեկ օրում չեն լուծվում, այդ խնդիրների կողքին մոռացվում է նույնիսկ այն դրականը, որը Հայաստանը ստանում է Ռուսաստանի հետ գործընկերության շնորհիվ` էժան սպառազինություն, էներգակիրներ, տնտեսական օգուտներ, բայց այս ամենը եկեք ԵԱՏՄ-ից զատ դիտարկենք, քանի որ ԵԱՏՄ-ն առանձին կառույց է, այն ունի իր զարգացման տեմպերը, և ժամանակը ցույց տվեց, որ լիովին պայմանավորված չէ Ռուսաստանի կամքով»,- այս մասին ասել է ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով Հայաստանում ԵԱՏՄ-ից հնչող դժգոհություններին և իշխող ուժի փաստարկներին: Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն նոր ձևավորված տնտեսական կառույց է:

Ըստ նրա` մինչ այս միության ձևավորումը բազմիցս է քննարկվել, թե ինչ ուղի պետք է անցնի այս միությունը կայանալու համար:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031