Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեքսի մասին

Դեկտեմբեր 16,2017 10:00
sex

Մի քանի օր առաջ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն «Ազատության» եթերում նախ ասաց, որ մինչեւ 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը անանուն հարցման ժամանակ ասել է, թե զբաղվել է սեքսով, այնուհետեւ նախարարությունը նրան ուղղեց՝ նշելով, որ խոսքը տղաների 25 տոկոսի եւ աղջիկների 1 տոկոսի մասին է: Ցանկություն չունեմ արդարացնելու նախարարին՝ նման բարձր պաշտոն զբաղեցնող մարդը պետք է գիտակցի՝ ինչի մասին եւ ինչպես է խոսում: Մանավանդ, երբ խոսքը նման նուրբ, զգայուն թեմաների մասին է:

Բայց դրանից հետո սկսված քննարկումը թեման, ինչպես միշտ, շեղեց այլ ուղղությամբ` տարավ մի տեղ, որտեղ ծաղկում է երեսպաշտությունն ու փարիսեցիությունը: Արձագանքը մոտավորապես հետեւյալն է՝ «անբարոյականը դու ես, այլասերվածը դու ես ու քո շեֆերն են»: Այսինքն՝ քննադատները ելնում են այն կանխավարկածից, որ մինչեւ 15 տարեկանը սեքսով զբաղվելն անբարոյականություն է, փչացած, այլասերված լինելու դրսեւորում, եւ ահա նախարարն այդ 25 տոկոս երեխաների մասին ինչ-որ վատ բան է ասել: Բայց նախ՝ եթե հարցված դեռահասը նման բան է ասում, դա դեռ չի նշանակում, որ հենց այդպես էլ կա: Ես, օրինակ, չեմ բացառում, որ տղաները ցանկալին իրականի տեղ են դրել, որովհետեւ, իմ համոզմամբ, ցանկացած առողջ 15 տարեկան տղա դա խիստ ցանկալի է համարում (աղջիկների մասին չեմ կարող ասել՝ դա էլ կանանց հարցրեք):

Բայց ամենակարեւորը՝ ո՞վ ասաց, որ սեքսով զբաղվելն անբարոյականություն է: Իհարկե, որոշակի տարիքում դա պետք չէ անել, որովհետեւ կարող է վնաս հասցնել դեռահասների առողջությանը, նրա՝ դեռեւս չձեւավորված օրգանիզմին, դա կարող է հետագա ողջ կյանքի համար լուրջ հոգեբանական վնասվածք դառնալ: Պարզ է նաեւ, որ այդ ամենը անհրաժեշտ է բացատրել երեխաներին: Բայց բարոյականության կամ անբարոյականության հետ դա, իմ կարծիքով, կապ չունի: Անբարոյականը, իմ ընկալմամբ, նա է, ով ստում է, ով երեսիդ ժպտում է, իսկ քո հետեւից բամբասում, ով իր խոսքը չի պահում, ով լուծում է իր անձնական նյութական խնդիրները՝ ուրիշներին «ֆռռացնելով»: Բարոյականությունն ու անբարոյականությունը սեռական կյանքով չեն պայմանավորվում: Դուք չե՞ք տեսել կույս խաբեբաների եւ կաշառակերների:

Փողոցային հարցումներից մեկի ժամանակ մի կին հպարտորեն ասաց. «Ես երեք երեխա ունեմ, բայց երբեք սեքսով չեմ զբաղվել»:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հին կատակ.
    – Բժիշկ երեխայ չեմ ունենում, երեւի ժառանգական է։Պապս էլ չի ունեցել, հէրս էլ չի ունեցել …
    – Բա դու որտեղի՞ց ես։
    – Կիրովականից։ ?

  2. Աթանես Ստեփանյան says:

    Իմ կարծիքով, բոլոր գինեկոլոգ գիտեն այդ թիվը, նախարարը չի սխալվել, իսկ ով որ գոռում է փորձում է սեփականը թաքցնել, գրեթե բոլոր տղաները գիտեն դպրոցում ովքեր են զբաղվում։

  3. Լավատես says:

    Մեզ հայերիս սրընթաց աճ է պետք՝ մեր հայ գոյությունը պահպանելու ու շարունակելու համար, մեր արքաների հեթանոսական բազմակնությունը միանգամայն տեղին կլիներ, թող մի քիչ անսովոր թվա, բայց ոչ մի հայ չափահաս աղջիկ ու կին առանց հայ տղամարդու չպիտի մնա, իսկ հայ տղամարդկանց բանակ թույլ չտան գնա, քանի դեռ իրեն թագաժառանգ չի թողել:

  4. Աննա says:

    Համամիտ եմ:Սեքսը որևէ կապ չունի անբարոյականության հետ: Հնարավոր էմոր նախարարը ճիշտ էլ ասել է:Ովքեր սեքսը անբարոյականություն են համարում,երաշխավորված հաշվառու՞մ են տարել և ի՞նչ ապացույցներ ունեն:Նախարարին <> առիթ:

  5. joradzadza says:

    Հերթական անգամ համոզվում եմ, որ մենք աշխարհում ամենախելոք ազգն ենք՝հոդվածն ու կցկտուր քննարկումները վկա: Արա ախպեր, սեքսն էլ չլեր՝մենք ինչ էինք անելու:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031