Հնդկաստանում ընթացող շախմատի մինչեւ 16 տարեկանների օլիմպիադայում սկանդալային իրավիճակ է հասունանում:
Ղազախական dknews.kz կայքը տեղեկացնում է, որ իր երկրի շախմատի ֆեդերացիան նոտա է ներկայացրել ՖԻԴԵ-ի մրցավարական հանձնաժողով՝ տուրերից մեկում վիճակահանության արդյունքները փոխելու պատճառով:
Նամակում նշված է, որ պաշտոնական վիճակահանության արդյունքներով 2-րդ տուրում Ղազախստանի հավաքականը պետք է խաղար Հայաստանի, Իրանը՝ Իսրայելի հետ: Սակայն գլխավոր մրցավար Ռաթինամ Անանթարամը, նկատի առնելով Իրանի եւ Իսրայելի միջեւ քաղաքական հարաբերությունները, առանց իրենց նախապես տեղյակ պահելու փոխել է զույգերը.Ղազախստանը խաղացել է Իրանի, Իսրայելը՝ Հայաստանի հետ (այդ օրը Իրանը եւ Հայաստանը հաղթել էին: Ա. Հ.):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ