Մամուլում լուրեր են հրապարակվել, որ Երեւանում գողություն են կատարել կոմկուսի Իջեւանի շրջկոմի նախկին առաջին քարտուղար Ջեմմա Անանյանի բնակարանից:
Զանգահարեցինք խորհրդային տարիներին Իջեւանի շրջանի երկարամյա ղեկավար Ջեմմա Անանյանի թոռանը` Սպարտակ Սարգսյանին: Նա ասաց, որ Ջեմմա Անանյանն արդեն 6 տարի Իջեւան քաղաքում է, այդ լուրն իրենց ընտանիքի հետ որեւէ առնչություն չունի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ