Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը կարող է զրկվել 2018 թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունքից՝ ազգային ֆեդերացիայի գործերում քաղաքական միջամտության պատճառով, տեղեկացնում է El Pais-ը:
Աղբյուրի տվյալներով ՖԻՖԱ-ն Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիա նամակ է ուղարկել, որում հիշեցրել է ֆեդերացիայի նոր նախագահի ընտրության հարցում կառավարության միջամտության անթույլատրելիությունը: Հակառակ դեպքում Իսպանիան կզրկվի Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգրից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ