Մեր տեղեկություններով, գիշերը տանը իրեն կախելու միջոցով ինքնասպան է եղել Գյումրու Սլաբոդկա թաղամասի բնակիչներից մեկը:
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ փոխանցելով հետևյալը․ «Այսօր առավոտյան 8․30-ին շտապօգնությունից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Հանեսօղլյան փողոցի տներից մեկում մարդ կա կախված։ Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է 1990 թվականին ծնված Լ․Վ․-ին։Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,կատարվում է քննություն»։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ Aravot.am-ին ասաց, որ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է հետաքննություն։ Դատախազի փոխանցմամբ, նրան կախված վիճակում հայտնաբերել են հարազատները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Սլաբոդկա թաղամասի լուսանկարը՝ qnersisyan.wordpress.com-ի