shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրերս գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը դեկտեմբերի 10-ին հյուրընկալվել է Բաղրամյան 50 շենքի բնակարաններից մեկը և տանտիրուհուն ՝ 94-ամյա Ջեմմա Անանյանին, խաբել է, որ ինքը նրա որդու՝ 71-ամյա Սեմյոն Անանյանի ընկերն է և օգտվելով Ջ. Անանյանի՝ այլ սենյակում գտնվելու հանգամանքից՝ հյուրասենյակից գողացել է ժամացույց և պատի նկարը:
Ահազանգով դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արա Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ջ. Անանյանը ԽՍՀՄ հայտնի քաղաքական գործիչ, Իջևանի շրջկոմի առաջին քարտուղարն է եղել, ում մինչև հիմա բարի անունով են հիշում Իջևանում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում:
Հ. Գ. Ավելի ուշ Ջեմմա Անանյանի թոռը՝ Սպարտակ Սարգսյանն «Առավոտին» ասաց, որ Ջեմմա Անանյանն արդեն 6 տարի Իջեւան քաղաքում է, այդ լուրն իրենց ընտանիքի հետ որեւէ առնչություն չունի: Մանրամասն՝ կարդացեք այստեղ