ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր` դեկտեմբերի 15-ին, ընդունեց «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարապետ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի նախագահ Երվանդ Զորյանին, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր-տնօրեն Հովիկ Մուսայելյանին, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանին, «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչ Ժենյա Ազիզյանին, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության փոխտնօրեն Թովմաս Մազեջեանին (Լիբանան), «Վիասֆեր Տեխնոպարկ» ընկերության գլխավոր տնօրեն Վարուժան Մասարջյանին (Սիրիա):
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՏՏ ոլորտի մասնագիտական ընկերակցություն և ցանց ստեղծելու կարևորությանը, դրա նշանակությանն, ինչպես նաև ՏՏ ոլորտի համահայկական հարթակի ստեղծման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր: ՀՀ սփյուռքի նախարարի Տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համահայկական ընկերակցություն ստեղծելու առաջարկին ներկաները տվեցին նախնական համաձայնություն: Համահայկական մասնագիտական նախաձեռնություններ ստեղծելու Սփյուռքի նախարարությունն արդեն հանդես է եկել: Ստեղծվել և գործում են վերաբերվել են ճարտարապետների, իրավաբանների, բժիշկների ընկերակցություններ և այլն: «Մենք արդեն 104 մասնագիտական հավաքներ ենք կազմակերպել, որոնց նպատակն է համահայկական ցանց ստեղծելը»,– նշեց նախարարը: Համաձայնություն ձեռք բերվեց համատեղ հայտարարություն-կոչ տարածել, որով Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին կհորդորեն վերադառնալ Հայրենիք և աշխատել Հայաստանում:
Հաջորդ քայլով նախատեսվում է ստեղծել ՏՀՏ մասնագետների խմբեր տարբեր երկրներում` հետագայում նրանց հավաքը Հայրենիքում կազմակերպելու նպատակով: Նախարարն ներկայացրեց մի քանի առաջնահերթություններ, որոնք կնպաստեն ՏՀՏ ոլորտի մասնագետների ցանցի ստեղծմանը, կրթության զարգացմանը, մասնագիտական հայրենադարձության կազմակերպմանը և այլն:
Քննարկման մասնակիցները ողջունեցին այդ առաջարկը` ընդգծելով, որ նման ձեռնարկը կակտիվացնի ՏՀՏ ոլորտի Սփյուռք-Սփյուռք և Հայրենիք-Սփյուռք մասնագիտական կապերը: Ընկերակցության հիմնադիր խումբը ՏՀՏ մասնագետների մեկտեղումը կհանգեցնի պաշպանության և կիբեռանվտանգության ամրապնդմանը, քանի որ մասնագետները իրենց գիտելիքները կներդնեն հայրենիքի ՏՀՏ ոլորտի զարգացման մեջ:
ՀՀ սփյուռքի նախարարություն