Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կքննի՝ արդյոք Ադրբեջանը խուսափել է իրականացնել ՄԻԵԴ-ի որոշումները՝ ադրբեջանցի ընդդիմադիր Իլգար Մամեդովի գործով:
2017թ. դեկտեմբերի 5-ին Նախարարների խորհուրդը որոշել էր դատական գործընթաց սկսել Ադրբեջանի դեմ՝ բանտարկված ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի գործով ՄԻԵԴ վճիռը չկատարելու համար:
ՄԻԵԴ Նախարարների խորհուրդը գործը ուղարկել է Մեծ պալատ, որը ՄԻԵԴ-ի իր բարձրագույն դատական մարմինն է:
Եթե վերջինս հաստատի, որ Ադրբեջանը հրաժարվել է կատարել ՄԻԵԴ-ի 2014թ. վճիռը, գործը կվերադարձվի Նախարարների խորհրդին, որը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի:
Եթե խախտում չարձանագրվի, գործը դարձյալ հետ կուղարկվի Նախարարների խորհուրդ և կփակվի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ