ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները, պետական վերահսկողության շրջանակներում, պարբերական շրջայցեր են իրականացնում մսի շուկայում:
Արդյունքում՝ այսօր Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում հայտնաբերվել է առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝ անհայտ ծագման 880 կգ միս, որից շուրջ 200 կգ-ը, արտաքին զննման տվյալներով, ձիու միս է:
Ծառայության տեսուչի կարգադրագրով՝ մսի նշված խմբաքանակի իրացումը կասեցվել է. կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն