Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները՝ Վերլուծական խորհրդի նիստում

Դեկտեմբեր 15,2017 18:08

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին գումարվել է Վերլուծական խորհրդի նիստ:

Նիստի օրակարգային թեմայի շուրջ՝ «ԱՄՆ նոր վարչակազմի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում», հիմնական զեկույցներով հանդես են եկել փորձագետ Սուրեն Սարգսյանը եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:

Նիստի ընթացքում հիմնական զեկուցողները ներկայացրել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում փոխգործակցության հիմնական ուղղությունները, քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները:

Հիմնական զեկուցողները պատասխանել են Վերլուծական խորհրդի անդամների հարցերին: Քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող ոլորտային բազմաթիվ հարցեր:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը Վերլուծական խորհրդի անդամներին ներկայացրել է «Տեղեկատվական անվտանգություն»  վերնագրով ձեռնարկը:

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031