Լրահոս
Օրվա լրահոսը

Արտառոց միջադեպ Գյումրիում․ ջարդուփշուր եղած կանգառից գիշերը հիվանդանոց են տեղափոխել երիտասարդի

Դեկտեմբեր 15,2017 18:12

Ինչպես տեղեկացրել ենք, գիշերը ջարդուփշուր էին արել Գյումրու Տիգրան Մեծ փողոցի «Զույգաղբյուր» կոչվող հատվածում տեղադրված կանգառի ապակիները։ Գյումրու քաղաքապետարանի հաշվարկներով, անհայտ անձը կամ անձինք քաղաքին պատճառել են մոտ 700.000 դրամի վնաս։ Կանգառի ընդհանուր արժեքը 1մլն․ 300.000 դրամ է, որից 700.000-ը միայն ապակիների արժեքն է։

Թե ո՞ւմ նյարդերի վրա է ազդել կանգառը, Գյումրու քաղաքապետարանում գաղափար չունեն, նրանք կատարված խուլիգանության մասին անգամ իրավապահներին հաղորդում չեն ներկայացրել։

Մեզ հաջողվեց պարզել, որ ջարդուփշուր եղած կանգառից գիշերը Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել մի երիտասարդի։

Գյումրի բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ գիշերը քթի ոսկրերի կոտրվածքով, դեմքի սալջարդով, վերքերով, ձախ ձեռքի բութ մատի արյունահոսող վերքերով, ոչ սթափ վիճակում իրենց մոտ են տեղափոխել 1988 թվականին ծնված Մ․Գ․-ին, իրենք անմիջապես դիմել են իրավապահներին, սակայն չեն կարող ասել՝ արդյո՞ք նա վնասվածքներ է ստացել մատնանշված կանգառում։

Մեր տեղեկություններով, վերջինս դեռ չի հարցաքննվել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Սոնա Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալֆրեդ says:

    Երևում է Գյումրիի քաղաքապետն էլ է թասիբացավով տառապում,որ ոստիկանություն չէն հայտնել

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031