Տավուշի մարզի Իջեւանի,Դիլիջանի, Բերդի տարածաշրջանների սննդի խանութներում Դիլիջանի հանքային ջրերի գործարանի արտադրանքը ներկայումս չկա: Դիլիջան քաղաքում եւս գործարանի արտադրանքը բացակայում էր:
Գործարանի հաշվապահ Էլյա Ջանվելյանից տեղեկացանք, որ գործարանը երեկվանից սկսել է աշխատել, ձեռնարկության արտադրանքն արդեն առաքվել է Դիլիջանի վաճառակետեր: Նա ասաց, որ գործարանը մի քանի ամիս չէր աշխատում, սակայն չհայտնեց, թե ինչն էր այդ պարապուրդի պատճառը:
Է. Ջանվելյանը հայտնեց, որ իրենց արտադրանքը վաճառվում է Հայաստանում, մի մասն`արտահանվում:
Դիլիջան քաղաքում տարածված լուրերով` հանքային ջրերի գործարանի պարապուրդի պատճառն այն էր, որ արտերկիր առաքած ապրանքի խմբաքանակի համար գնորդը չի վճարել: Էլյա Ջանվելյանն ասաց, որ նման խնդիր չի եղել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ