Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցույթ տեղի չի ունեցել. Սոնա Աղեկյանը՝ թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով բաց մրցույթի մասին

Դեկտեմբեր 15,2017 17:28

Երևանի  քաղաքապետարանի կարիքների համար  թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով բաց մրցույթի հանձնաժողովի  նախագահ Կարեն Խաչատրյանին

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Սույն թվականի դեկտեմբերի 11-ին կայացել է Երևանի  քաղաքապետարանի կարիքների համար  թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով բաց մրցույթի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում գնահատվում էր Երևան համայնքում թափառող շների քնեցման և ստերջացման բաց մրցույթի միակ հայտատու և միակ մասնակից հանդիսացող «Յունիգրաֆիքս» ՍՊԸ-ի ներկայացրած փաստաթղթերը:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը, հանդիսանալով վերը նշված հանձնաժողովի գնահատող անդամ, փաստաթղթերը գնահատելիս, զրոյական է գնահատել բոլոր ներկայացված փաստաթղթերը, բացառությամբ Գնային առաջարկի, որն ուղղակի գնահատման հնարավորություն չուներ: Եվ քանի որ անճշտություններից մեկը հենց ներառված էր ներկայացված Գնային առաջարկում, ապա, Գնումների մասին օրենքի 33 հոդվածի 4-րդ կետի համապատասխան, Սոնա Աղեկյանի կողմից գրավոր ներկայացվել է  Հատուկ կարծիք, որը ևս կցվել է հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերին:

Երևան համայնքում առկա թափառող շների իրական թվաքանակի և ներկայացված քանակի միջև կա մեծ տարբերություն, որը հնարավորություն է ստեղծում քաղաքային բյուջեից գումարի անհիմն վատնման և/կամ ապօրինի օգտագործման: Բոլոր պարագաներում արձանագրում եմ, որ մրցույթ տեղի չի ունեցել:

«Երկիր Ծիրանի» խմբակցությունը սույն գրությամբ ևս մեկ անգամ հայտնում է իր դիրքորոշումը տվյալ գործառույթի վերաբերյալ:

Կցվում է նաև Հատուկ կարծիքը:

ՀԱՏՈԻԿ ԿԱՐԾԻՔ

Ես՝ Սոնա Սուրենի Աղեկյանս, որպես Երևանի  քաղաքապետարանի կարիքների համար  թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով բաց մրցույթի հանձնաժողովի  գնահատող անդամ, ուսումնասիրելով  Բաց մրցույթի`  ԵՔ-ԲՄԾՁԲ-18/6 ծածկագրով գնման ընթացակարգին ներկայացված միակ մասնակից համարվող «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված փաստաթղթերը, գտնում եմ, որ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ-ում ներկայացված Արժեքը՝ ինքնարժեքի և կանխատեսվող շահույթի հանրագումարը իրական և իրատեսական չէ:

2017 թվականի նոյեմբերին Երևանում կատարված Worldwide Veterinary Services կազմակերպության տվյալների համաձայն՝ Երևան համայնքում առկա թափառող շների քանակը չի գերազանցում 3609-ը:

Ուսումնասիրելով նախորդ տարիներին «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կողմից կատարված շների քնեցման և ստերջացման գործընթացը՝ հստակ երևում է, որ սույն ընկերությունը շների քնեցումը կատարում է բավական դաժանաբար՝ ծանր մահակներով կոտրելով կենդանիների գլուխը կամ ուղղակի ներարկում է լիդոկային, որն առաջացնում է, բառիս բուն իմաստով, տանջամահություն կենդանիների մոտ:

Ստերջացման գործընթացն ուսումնասիրելով՝ արձանագրվել է, որ Շահառուի կողմից ներկայացված ոչ բոլոր պահանջներն են պահպանվել՝  (տես  հղումները):

Հաշվի առնելով վերոգրյալը,  հստակ է, որ ներկայացված ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ-ը ենթակա չէ հաստատման:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ

Երևանի  քաղաքապետարանի կարիքների համար  թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով բաց մրցույթի հանձնաժողովի անդամ՝ 

Ս. Աղեկյան  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031