Այսօր «Բանանց» ֆուտբոլային ակումբում ՀՖՖ կողմից տրամադրված արհեստական ծածկով երկու խաղադաշտերի բացման արարողությանը ներկա էր նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Aravot.am-ը Ռուբեն Հայրապետյանին խնդրեց իր կարծիքը հայտնել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ մարզիչ Ժոզե Մոուրինիոյի միջեւ եղած խնդիրների մասին:
«Հենրիխ Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է, աշխատասեր, նվիրված հայկական եւ առհասարակ ֆուտբոլին: Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որի համար չի կարող այդ իրավիճակը երկար ձգձգվել: Նրա չխաղալու պատճառը մարզավիճակը չէ՝ բոլորդ էլ տեղյակ եք ու մամուլում հրապարակումներ եղել են: Մոտ ժամանակներս ես ինքս էլ կուսումնասիրեմ եւ հայտարարություն կանեմ: Իսկ Հենրիխի համար անհոգ եղեք, նա խաղալու է եւ ուրախացնելու է բոլորին», – ասաց Ռուբեն Հայրապետյանը:
https://www.youtube.com/watch?v=kHwQSCfXspw&t=34s
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ