Լրահոս
Օրվա լրահոսը

Կապարի պարունակությունը նորմայի սահմաններում է, բայց կճշտվեն սերտիֆիկատի առկայության հետ կապված հարցերը

Դեկտեմբեր 15,2017 16:48

Հայկական շուկայում վաճառվող ներկերում կապարի անթույլատրելի շատ պարունակության խնդրի առնչությամբ այսօր, ՀԿ-ների մասնակցությամբ, եւս մեկ հանդիպում էր հրավիրվել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում։

ԶԼՄ-ներում «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հնչեցրած ահազանգից հետո տեսչական մարմինը գործընթաց էր սկսել՝ փորձարկման ուղարկելով երեւանյան խանութներից գնված յուղաներկը։ Ընդ որում, ներկի ընտրությունը՝ գույն, ապրանքանիշ, թողնված էր ՀԿ-ների հայեցողությանը։

Այսօր հրավիրված հանդիպմանը հրապարակվեցին հավատարմագրված լաբորատորիայում իրականացված փորձարկման արդյունքները եւ նշվեց, որ կապարի պարունակությունը գնված եւ նմուշառված «Ալվան» ապրանքանիշի դեղին ներկերում, հաշվի առնելով հանգամանքը, որ գործ ունենք կապարպարունակող դեղին ներկանյութի հետ, նորմայի սահմաններում է։

Այսուհանդերձ, ինչպես տեղեկացրեց ՇՎՏՄ ղեկավար Լեւոն Խալիկյանը, տեսչական մարմինն արձանագրել է, որ նշված ապրանքատեսակը չունի հայերեն մակնշում, ուստի ՇՎՏՄ-ը նախ կդիմի ընկերությանը՝ պարզելու սերտիֆիկատի առկայության հետ կապված հարցերը եւ կհորդորի՝ կարճ ժամկետում վերացնել խախտումները, ապա կիրականացնի նաեւ օրենքով իրեն վերապահված բոլոր մյուս գործառույթները։

 

Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին, Լիլիթ Գալստյան

Լուսանկարը՝ «Հետքի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031