Հայաստանում ՀԱՊԿ եւ ԵՎՐԱԶԵՍ ակադեմիան այսօր քննարկում էր կազմակերպել`վերլուծելու այն միտումները, որոնք վերջին երկու տարիների ընթացքում տեղ են գտել ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունում: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը չի կիսում այն քաղաքական ուժերի եւ անհատների դիրքորոշումը, որոնք փորձում են Հայաստանի տնտեսական դժվարությունները պայմանավորել ԵԱՏՄ-ին անդամակցությամբ: «Կան տարածաշրջանային տնտեսական ինտեգրման բավական լուրջ հնարավորություններ, որոնք այս ձեւաչափը ընձեռել է: Կան ոլորտներ, որտեղ բավական լուրջ հաջողություններ ենք գրանցել:
Օրինակ, ՀՀ-ից ՌԴ արտահանման ծավալներն անցած երկու տարիների ընթացքում արդեն աճել են 230 տոկոսից ավելի: Սա խոսում է այն մասին, որ խոչընդոտներն աստիճանաբար վերացնելով, եթե մենք ճիշտ ենք կարողանում օգտագործել մեր ազգային մրցակցային հարաբերությունները եւ դրանք իրացնել տարածաշրջանային շուկաներում, ապա սա կարելի է միայն սկիզբ համարել: Երկնիշ եւ եռանիշ թվերով արտահանման ծավալների աճը ՀՀ-ի համար պետք է սովորական երեւույթ լինի`գոնե առաջիկա տարիներին, մինչեւ ինտեգրացիոն գործընթացներն ավելի կանխատեսելի կլինեն եւ բոլոր երկրներին կընձեռեն կայուն զարգացման հնարավորություններ»,- ասաց տնտեսագետը:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ