Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք, ըստ էության, մահացած են, նրանք ծախվել են». Փոստանջյանի եւ Մուկուչյանի թեժ քննարկումը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2017 16:30

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննում է Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմումը, որով նա ԿԸՀ-ից պահանջում է դադարեցնել կուսակցությունից դուրս եկած անդամներ Հայկ Պետրոսյանի եւ Մնացական Պարակշիեւի ավագանու անդամի լիազորությունները:

Դիմումում Զարուհի Փոստանջյանը գրել է, որ նշյալ անձինք լքել են կուսակցությունը, սակայն պահպանել են ավագանու մանդատները եւ խոչընդոտում են ԵԾ-ի գործունեությանը, չեն արտահայտում խմբակցության քաղաքական դիրքորոշումները, չեն իրականացնում ԵԾ-ի ծրագրերը՝ այդ կերպ Երեւանի ավագանիում առաջացնելով քաղաքական ուժերի հավասարակշռության խախտում:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նախ Զարուհի Փոստանջյանին խնդրեց վկայակոչել այն օրենսդրական նորմը, որով ԿԸՀ-ն է համարվում այն մարմինը, որն իրավասու է վաղաժամկետ դադարեցնել Երեւանի ավագանու անդամի լիազորությունները:

Զարուհի Փոստանջյանն այն չվկայակոչեց, բայց վստահություն հայտնեց՝ ԿԸՀ-ն է այն ատյանը, որը պետք է լուծի նման վեճը: «Պատկերացրեք՝ նրանք մահացել են…դժվար օրինակ եմ բերում, բայց եթե ՏԻՄ մարմինն այդ հարցը չի քննում, ինչ որ մարմին պետք է չէ՞ քննության առնի»,-նկատեց  Զարուհի Փոստանջյանը:

Նրա բերած օրինակին Տիգրան Մուկուչյանն «Աստված մի արասցե»-ով արձագանքեց, ապա փաստեց, որ օրենքը սահմանում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հիմքերը, որոնց թվում նաեւ անձի մահվան հանգամանքն է:

Զարուհի Փոստանջյանը շարունակեց ասել, որ նման վեճերի լուծման համար համապատասխան մարմինը ԿԸՀ-ն է, Տիգրան Մուկուչյանն էլ պնդեց, որ դա Զարուհի Փոստանջյանի անձնական կարծիքն է:

Զարուհի Փոստանջյանն արդեն վրդովված ասաց. «Նրանք, ըստ էության, մահացած են, որովհետեւ չեն իրականացնում «Երկիր Ծիրանիի» լիազորությունները, եւ դեռ մահացած վիճակում էլ շարունակում են խոչընդոտել կուսակցության գործունեությանը: Ծախվածության վարքագծի մասին է խոսքը, երբ ծառայում են իշխանություններին: Նրանք էլ են ծախվել: Ես ի սկզբանե բոլորին զգուշացրել էի, որ որեւէ մեկին թույլ չեմ տա վաճառվել, բայց նրանք չդիմացան ու գայթակղվեցին»:

Տիգրան Մուկուչյանն ընդհատեց նրան՝ ընդգծելով, որ Պետրոսյանն ու Պարակշիեւը դահլիճում նստած են, եւ տարրական էթիկա պետք է դրսեւորել:

Ի վերջո, ԿԸՀ-ն որոշեց Զարուհի Փոստանջյանի դիմումը մերժել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031