Լրահոս
Օրվա լրահոսը

Խուլիգանություն Գյումրիում. ջարդուփշուր են արել կանգառներից մեկի ապակիները (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 15,2017 16:23

Գյումրու Տիգրան Մեծ փողոցի «Զույգաղբյուր» կոչվող հատվածում գիշերն անհայտ մարդիկ ջարդուփշուր են արել տեղադրված կանգառի ապակիները։ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր վաղ առավոտյան հայտնաբերել են, որ խուլիգանություն կատարողներն ապակու կտոր չեն թողել։ Այս մասին մեզ տեղեկացրեց Գյումրու քաղաքապետի մամլո քարտուղար Սոնա Առաքելյանը։

Նա իր էջում նաև լուսանկարներ էր հրապարակել դեպքի վայրից՝ գրելով․ «Գյումրու քաղաքապետարանը հնարավոր բոլոր միջոցները ներդնում է կանգառների տեղադրման, տրանսպորտային միջոցների սպասող բնակիչների համար առավել հարմարավետ պայմաններ ապահովելու համար, մինչդեռ մարդկանց կողմից նման վերաբերմունք է դրսևորվում»։

Քաղաքապետարանը, սակայն, խուլիգանությունը բացահայտելու, կասկածվող անձանց հայտնաբերելու նպատակով իրավապահներին չի դիմել։ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանից տեղեկացանք, որ նման բովանդակությամբ հայտարարություն չի ներկայացվել։

Գյումրու քաղաքապետարանից մեզ նաև տեղեկացրեցին, կանգառի ընդհանուր արժեքը 1մլն․ 300.000 դրամ է, որից միայն ապակիները արժեքը կազմում է մոտ 700.000։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Սոնա Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031