Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը պետք է առանձին դիտարկել: Այսօր ՀԱՊԿ եւ ԵՎՐԱԶԵՍ ակադեմիայի կազմակերպած քննարկումից հետո Aravot.am-ի հարցին`ի՞նչ բացթողումներ ունենք ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունում, որը կարող ենք լրացնել ԵՄ-ի հետ ստորագրած նոր համաձայնագրի շրջանակներում, Արամ Սարգսյանը պատասխանեց`ԵԱՏՄ-ում հիմնականում տնտեսական համագործակցության մասին է խոսք գնում, ԵՄ-ում`քաղաքական եւ իրավական հարցերի կարգավորման. «Բայց, որ սրանք կարելի է փոխլրացնելով առաջ շարժվել`կասկած չկա: Սա գալիս է մեր իշխանությունից`կարո՞ղ են երկու կողմից էլ օգուտներ ստանալ, վերցնել միայն դրականը: Եթե դա հաջողվի, ես դա կհամարեմ շատ մեծ ձեռքբերում»:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ