Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանը փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից». Արման Նավասարդյանը՝ Թրամփի որոշման մասին

Դեկտեմբեր 15,2017 16:10

«Սա կարող ենք դիտել որպես այս տարվա քաղաքական ամենակարևոր իրադարձություններից մեկը, նախ ռեակցիան արդեն խոսում է այդ մասին»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն:

Ըստ նրա՝ միջազգային հարաբերություններում այդ իրադարձությունն ամենախոստումնալից ու հեռանկարային իրադարձություններից էր:

«Էրդողանը փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից եւ առաջ է մղում իր այն նկրտումները, որ ունի որպես քաղաքական գործիչ, հույսեր է փայփայում, որ սա առիթ կհանդիսանա, որ նա հանդես գա որպես երրորդ աշխարհի, մուսուլմանական աշխարհի առաջնորդ, նա երազում է իրեն հռչակել խալիֆ, ինչը զառանցանք է: Նա կարողանում է շատ վարպետորեն օգտվել ստեղծված իրավիճակից, հիսունից ավելի նախագահների հավաքեց Ստամբուլում, որ խիստ քննադատության ենթարկի Իսրայելի ահաբեկչական ու հակաարաբական քաղաքականությունը եւ վրեժ լուծի ԱՄՆ քաղաքականությունից: Նա հայտարարում է, որ Երուսաղեմը պետք է հռչակվի Պաղեստինի մայրաքաղաք, ինչը ծիծաղելի է, որովհետեւ նա չի կարող մոռանալ, որ հենց Թրամփի ասածները քննադատության էին ենթարկվում որպես միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի որոշումների խախտում, փաստորեն ինքն է գնում այդ ճանապարհով»,- հավելեց պարոն Նավասարդյանը:

Ինչ հետեւանքներ կարող է ունենալ Թրամփի որոշումը, ըստ դեսպանի. «Իսրայելի դեմ պայքարող շարժումը, նկատի ունեմ Համաս-ը, այսօր այն չէ, ինչ որոշ ժամանակ առաջ էր, հազիվ նա կարողանա ոտքի հանել պաղեստինյան ժողովրդին այդ շարժմանը մասնակցելու համար: Ինչպես տեսնում ենք՝ ընդամենը տեղի են ունենում բուռն ցույցեր, անվադողերի այրում եւ այլն, այս ամենը միայն խոսքեր, խոսքեր, խոսքեր են, կոնկրետ գործողություններ՝ Իսրայելի դեմ ռազմական գործողություններ, գրեթե համոզված եմ, որ տեղի չեն ունենա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031