Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը համամիտ չէ, որ հայ-բելառուսական քաղաքական հարաբերություններն այդքան էլ հարթ չեն ընթանում: Այսօր դեսպանն Aravot.am-ին թույլ չտվեց անգամ այս առիթով հարցն ավարտել: Ասաց`համամիտ չէ դիտարկման հետ: Բայց դիտարկումն ակնհայտորեն բարկացրեց դեսպանին ու նա բավական կոպիտ արձագանքեց. «Ձեր հարցը սադրիչ է: Դե`ոչ: Միայն ոմանք են այդպես մտածում եւ նրանց ոչնչություն փոքրամասնությունը: Մնացած բոլորը գիտեն Հայաստանի եւ Բելառուսի միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Եթե չգիտեն, խնդրում եմ ձեր լրատվամիջոցներով հասցրեք: Եթե նախագահները հանդիպում են պարբերաբար, եթե վարչապետները լուծում են բոլոր սուր հարցերը եւ փակ թեմաներ չկան, դա խոսում է ղեկավարների եւ պետությունների միջեւ բարձր մակարդակի փոխհամագործակցության մասին»:
Այլ հարցերի դեսպանը չպատասխանեց:
ԵԱՏՄ-ի շրջանակներում եւ ԵԱՏՄ-ից դուրս ՀՀ-Բելառուս համագործակցությունների մասին`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ