Դեկտեմբերի 15-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 23.23-ին, «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1985 թ. ծնված Արտյոմ Ա.-ն, 1962 թ. ծնված Թաթուլ Ա.-ն, 2011 թ. ծնված Ալեն Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արտյոմ Ա.-ի` լոգանք ընդունելու ժամանակ, խոհանոցում տեղադրված գազատաքացուցիչից այրված գազի արտահոսք է եղել, ինչից էլ ստացել են սուր էկզոգեն թունավորում և «շտապօգնության» մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն