«Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի տնօրինությունը հայտնում է. «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանի նախաձեռնությամբ հայաստանյան «Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռք է բերել «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը։
Արտադրության արդիականացման համար ներդնելով շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար՝ «Էմ Բի Կապիտալը» ծրագրում է կրկնակի ավելացնել արտադրության ծավալները՝ ընդլայնելով իրացման աշխարհագրությունն ու ամրապնդվելով առկա շուկաներում։ Առաջիկա աﬕսների ընթացքում կստեղծվի շուրջ 100 նոր աշխատատեղ։
«Առավոտի» կողմից հավելենք, որ «Արտֆուդ»-ի նախկին սեփականատերը գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն էր, եւ ընկերության գլխավոր տնօրենը նրա որդի Վաչագանն էր: