Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում վեճ է սկսվել, երբ թուրք փորձագետը պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ քննարկման ժամանակ փորձել է հարվածել հայ բանախոսին:
«Ես ուզում եմ հանգստացնել հայ և սիրիացի թուրքատյաց փորձագետներին, որոնք մի փոքր նվազեցնում են Թուրքիայի դերը»,- ասել է թուրքական «Անադոլու» գործակալության թղթակից, ծագումով ադրբեջանցի Ֆուադ Աբասովը, այնուհետև ոտքի է կանգնել և փորձել հայ փորձագետ Սարգիս Ծատուրյանի հետ տարաձայնությունը կարգավորել բռունցքների միջոցով:
Նրանց միջամտել և ծեծկռտուքը կանխել են հաղորդավարները և մեկ այլ ծագումով հայ փորձագետ Գևորգ Միրզոյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ