Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստան. փորձագիտական առաքելությունը կիսվել է ոչ պարենային ապրանքների շուկայի վերահսկողության ԵՄ-ի փորձով

Դեկտեմբեր 15,2017 13:35
gitutyun

Դեկտեմբերի 11-ից 15-ը Հայաստանում էին գտնվում երկու փորձագետ՝ Լիտվայից և Սլովենիայից՝ երկրի իշխանությունների հետ ԵՄ-ի փորձով կիսվելու նպատակով: Փորձագետները ներկայացրեցին ոչ պարենային ապրանքների շուկայի վերահսկողության ոլորտում ռիսկերի գնահատումն ու որակի ապահովումը կարգավորող ԵՄ օրենսդրությունը:

Փորձագիտական առաքելությունը կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի (TAIEX) կողմից՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության հետ համագործակցությամբ:

Համաձայն TAIEX-ի տրամադրած տեղեկատվության՝ գիտելիքների փոխանակման գործընթացը, առաջին հերթին, կենտրոնացել էր արտադրանքի անվտանգության ընդհանուր դրույթների մասով ԵՄ հրահանգի (2001/95/EC) իրավական և նորմատիվային պահանջների, ինչպես նաև այլ ենթաօրենսդրական ակտերի վրա, որոնք վերաբերում են շուկայի վերահսկողության պահանջներին ու արտադրանքի միջսահմանային մարքեթինգի գործընթացում ազգային տեխնիկական կանոնների կիրառմանը:

Ընդհանուր առմամբ, առաքելությունն անդրադարձավ տեխնիկական օրենսդրության կիրառման, ռիսկերի հաշվարկման և որակի ապահովման մեթոդների, ռիսկերի գնահատման իրականացման, ինչպես նաև որակի ապահովման և ստուգման բաժինների միջև հաղորդակցման հարցերում Եվրոպայում ներկայումս առկա լավագույն փորձերի ներկայացմանը:

Սույն հոդվածը պատրաստվել է «ԵՄ Արևելյան հարևանություն» ծրագրի շրջանակներում: Հոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես դրա հեղինակին:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031