Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն անդրադարձել է Երուսաղեմի և ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի հարցերին

Դեկտեմբեր 15,2017 13:11

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման նախարար Ջարմելո Աբելայի հետ, որից հետո մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է մի շարք օրակարգային հարցերից:

Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարարը բացի Թուրքիա-Մալթա հարաբերություններից խոսել է Երուսաղեմի հարցից, ինչպես նաև ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի մատակարարումից:

Չավուշօղլուն մեկ անգամ ևս սխալ է որակել ԱՄՆ-ի նախագահի որոշումը, որով պաշտոնական Վաշինգտոնը Երուսաղեմը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաքը: Թուրք պաշտոնյան կոչ է արել ամբողջ աշխարհին ճանաչել Պաղեստինի անկախությունը:

Նա նաև տեղեկացրել է, որ եթե հաջողություն գրանցվի Պաղեստինի անկախության ճանաչման հարցում, ապա դրանից հետո մի շարք երկրներ իրենց դեսպանատները կբացեն Արևելյան Երուսաղեմում:

Անդրադառնալով «S-400»-ների հարցին՝ նշել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի գնման հարցում որևէ խնդիր չկա:

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադի միրՊուտինի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել S-400-ների գնման նպատակով Թուրքիային վարկ տրամադրելու շուրջ։ Ըստ Չավուշօղլուի՝ հնարավոր է, որ վարկի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվի այս շաբաթվա ընթացքում։

Նա տեղեկացրել է, որ այն բանից հետո, երբ ՀՕՊ համակարգերը սկսեն մատակարարվել, հնարավոր է, որ դրանց տեղադրման և գործարկման համար ռուս մասնագետներ ժամանեն: Բացի այդ, թուրք մասնագետները կմեկնեն Ռուսաստան՝ համապատասխան կուրսեր անցնելու:

Աղբյուր`  Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031