Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Զինված խմբի» գործով մեղադրյալներից Ջիմը 2 օր է՝ հացադուլու ջրադուլ է սկսել

Դեկտեմբեր 15,2017 12:34

2015 թվականին Նորք Մարաշում վնասազերծված «Զինված խմբի» գործով մեղադրյալ Հարություն Սարիբեկյանը («Զիմ») արդեն երկու օր է ՝ հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել: Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին հայտնեց նրա պաշտպան՝ փաստաբան Նարինե Ռշտունին:

Նշենք, որ Սարիբեկյանը վերջերս էր հրաժարվել հանրային պաշտպանից եւ դիմել Նարինե Ռշտունուն իր պաշտպանությունն իրականացնելու համար: Փաստաբան Ռշտունին այսօր դատարանից 40 աշխատանքային օր խնդրեց նյութերին ծանոթանալու համար:

Մեղադրող դատախազներն առարկեցին՝ պնդելով, որ 1 շաբաթն էլ բավարար է: Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ նկատեց. «Խեղկատակություն է սա, ինչպե՞ս կարող է պաշտպանն այդքան մեծ ծավալի նյութերին ծանոթանալ 1 շաբաթում, ինչպե՞ս կարող է պաշտպանն առանց պաշտպանյալին մեկ անգամ էլ հանդիպելու պաշտպանություն իրականացնի: Իհարկե, իմ պաշտպանյալի համար գործի ձգձգումը լավ չէ, սակայն սա չի նշանակում, որ պաշտպանը 37 հատորին կարող է ծանոթանալ 7 օրում: Մեկ տարի է՝ խախտվում է Հարություն Սարիբեկյանի պաշտպանության իրավունքը, մեկ տարի է՝ տարբեր հանրային պաշտպաններ են գալիս, ներգրավվում, ծանոթանում գործի նյութերին, ապա ուրիշ մեկն է ներգրավվում»:

Նախագահող դատավորը Նարինե Ռշտունուն որոշեց տրամադրել 2 շաբաթ ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ Հարություն Սարիբեկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա Էդվարդ Ներսիսյանի միջոցով ծանոթանալով Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, 2015թ. մայիսից հետո մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ»

15.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031