Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոչ թե վիրտուալ ագրեսիա, այլ իրական սպառնալիք. «Հայոց Աշխարհ»

Դեկտեմբեր 15,2017 12:27

Ազգային անվտանգության ծառայության տարածած երեկվա հայտարարությունը, որ ազգությամբ հայ ԱՄՆ մի քաղաքացի Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնյաների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու նպատակով մարտական խումբ էր ձեւավորում, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրվել ու նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ինչ խոսք, միանգամից ուշադրություն գրավեց:

Առանձնապես դժվար չէր պարզել, թե ո՞վ կարող է լինել ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված Ռ.Ք.-ն, որ, 2017թ. սեպտեմբերին Ֆեյսբուքում գրանցել է «Martin Avagyan» կեղծ տվյալներով օգտատիրոջ անհատական էջ, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու, դրա գործունեության մարտավարության, անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին:

Նշված «Martin Avagyan» կեղծ տվյալներով օգտատիրոջ ֆեյսբուքյան էջը երեկ էլ հասանելի էր: Այդ էջը, կարելի է ասել, հեղեղված է ՊՊԾ գնդի տարածքը անցյալ տարի գրաված զինված խմբին ու խմբի անդամներին աջակցող նյութերով, կոչերով, հրապարակումներով, տվյալ զինված խմբի դատավարության վերաբերյալ հղումներով, Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունների ու կոչերի մեջբերումներով, Արթուր Սարգսյանին (Հաց բերող) գովաբանող կոչերով:

Թերեւս այդ ամենը նկատի ունենալով, լրատվամիջոցներում սկսեց շրջանառվել ձեւակերպում, թե սա «Սասնա ծռեր-2» խումբ է, մանավանդ որ «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորման անունից էլ գրեթե նույնն էր ասված:

Բայց հրապարակած նյութերի, լուսանկարների դիտարկումը թույլ տվեց նաեւ արագորեն պարզել, որ հիշատակված Ռ.Ք.-ն Ռոբերտ Քուրքյան (Robert Koorkian) անուն-ազգանունով անձնավորությունն է, որը, ըստ նույն Ֆեյսբուքի իր էջի տվյալների, ապրում է Լոս Անջելեսի, ավելի կոնկրետ՝ Գլենդելի եւ Բըրբենքի մերձակայքում գտնվող Լա Քրեսենտա բնակավայրում:

Համենայն դեպս կեղծ օգտատիրոջ էջում «Մարտիկներ հանուն արդարության» խմբավորման անունից տարածված կոչերի ու լուսանկարների մի զգալի մասը զուգահեռ հրապարակված են հենց Ռոբերտ Քուրքյանի անձնական էջում:

Մ. Սահակյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031