Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե ամսի 3-ից գնան աշխատանքի, նորմալ չեն կարողանա աշխատել. Սամվել Խուդոյան. «Փաստ»

Դեկտեմբեր 15,2017 12:12

«Ամանորի դեպքում մեկ շաբաթ արձակուրդը նորմալ է, իսկ տոները կրճատելը սխալ է։ Այդ օրերին մարդիկ նաև հանգստանում են։ Բացի այդ, մարդիկ նախածննդյան օրերին հնարավորություն են ունենում գնալ արտերկիր ու մեկ շաբաթով հանգստանալ։ Իսկ երեք օրը, բնականաբար, բավական չէ։ Փաստորեն, սովորական շաբաթ-կիրակի է ստացվում։ Ես կարծում եմ, որ բացի ամառային արձակուրդներից, մարդկանց անհրաժեշտ է նաև ևս մեկ շաբաթյա ձմեռային արձակուրդ»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց հոգեբանը։

Սամվել Խուդոյանը շեշտեց, որ չափից դուրս շատ հանգստյան օրերն էլ չեն կարող դրական քողի տակ ներկայացվել։

«Մեզ մոտ տոներ կան, որոնք պետք է աշխատանքային դարձնել։ Տոներ կան, որոնք առհասարակ պետք է կրճատել, բայց դրանք հաստատ Նոր տարվա օրերը չեն։ Էլ չեմ խոսում Մեռելոցների մասին։ Ի դեպ՝ ամբողջ աշխարհում Սուրբծննդյան տոները մեկ շաբաթ են տևում»,- ընդգծեց հոգեբանը։

Նրա խոսքով, անկախ տոների փաստից, հանգստյան օրերը նաև մարդկանց վերալիցքավորվելու հնարավորություն են տալիս։

«Անգամ հունվարի 8-ից աշխատանքի գնալու դեպքում մարդու կատարած աշխատանքը նորմալ չի կատարվում։ Տոներից հետո մարդկանց տրամադրությունը փոխվում է։ Եթե օրենքը փոխվի, մոտ երկու տարում մարդիկ կհարմարվեն, բայց բոլոր դեպքերում հետտոնական շրջանը բավականին սթրեսային է և հանգիստ է պահանջում։ Հունվարի մեկին, երկուսին և երեքին մարդիկ ինտենսիվ նշում են տոները։ Եթե ամսի 3-ից գնան աշխատանքի, նորմալ չեն կարողանա աշխատել։ Բացի այդ, շատերն ուղղակի չեն գնա աշխատանքի։ Ինձ թվում է՝ որոշումը սխալ կլինի։ Առաջարկվող փոփոխության մեջ լոգիկա չկա»,- հավելեց Սամվել Խուդոյանը

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031