Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համայնքի ամենաբերրի հողերը սխալմամբ իրենք են վարձակալել։ Անկախ իրենցից. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 15,2017 12:05

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե մինչեւ հիմա ինքը ներողամիտ է եղել թալանչի գյուղապետների հանդեպ՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասել է. «ներվել են բոլոր նրանք, ովքեր անկախ իրենց կամքից են նման իրավիճակներում հայտնվել»։

«ՉԻ» – Իսկ մեզ թվում էր՝ միայն Շուրա Բալագանովը կարող էր անկախ իր կամքից գողություն անել ու հետո արդարանալ՝ «կոմանդոր, ես ակամա…»։ Պարզվում է՝ ոչ, Հայաստանի համայնքների ղեկավարներն էլ են այդպիսի իրավիճակներում հայտնվել:

Ասենք՝ աշխատանքից տուն գնալիս մտել են խանութ, որ երեխաների համար կոնֆետ առնեն, տարել են տուն, ու պարզվել է՝ ինչ կոնֆետ, ինչ բան, համայնքային բյուջեի փողերն են։

Կամ՝ երկու շիշ հանքային ջրի փոխարեն սխալմամբ դիզվառելիք են տարել տուն։ Տասնհինգ տոննա։ Շաբաթը մեկ։ Կամ՝ համայնքի ամենաբերրի հողերը սխալմամբ իրենք են վարձակալել։ Անկախ իրենցից։ Հետո էլ դե սխալն ուղղելու ժամանակ չի եղել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031