Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիզայներ Արամ Նիկոլյան. «Տարբերվող լինել, անել այնպես, որ Դուք կրեք հագուստը, ոչ թե հագուստը՝ Ձեզ». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 15,2017 11:56

Ընդամենը մի քանի օրից Ամանոր է, եւ նորաձեւության ոլորտի գիտակները շտապում են խորհուրդներ տալ՝ ինչ հագնել նոր տարվա գիշերը, ինչպես զարդարել տոնածառն ու սեղանը։ Տոնն առավել գունեղ եւ ներդաշնակ դարձնելու համար ավելորդ չէ լսել մասնագետների կարծիքը։ «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է դիզայներ Արամ Նիկոլյանի հետ։

– Արամ, սկսենք այս օրերին ամենաշատը հնչող հարցից՝ ի՞նչ հագնել Ամանորի գիշերը։

– Առհասարակ, մեր ժամանակներում ամենակարեւոր բանը ինքնատիպ եւ տարբերվող լինելն է։ Ամեն բան այնքան միանման է դարձել… Խորհուրդ կտամ Նոր տարվա գիշերը առանձնահատուկ, տարբերվող լինել, անել այնպես, որ Դուք կրեք հագուստը, ոչ թե հագուստը՝ Ձեզ։

– Իսկ գունային առումով որոշակի նախապատվություններ կա՞ն։

– Մեր օրերում ամեն գույն նորաձեւ է։ Իհարկե, կան թրենդային գույներ՝ կարմիրը, կանաչը, մանուշակագույնը, որոնք դիզայներներն ավելի հաճախ են օգտագործում իրենց հավաքածուներում։ Բայց ես կողմ չեմ այն բանին, որ Նոր տարվա գիշերը հագնում են միայն այդ տարվա խորհրդանիշին առնչվող գույնի, ձեւի զգեստներ, օրինակ՝ դեղին շան տարում՝ դեղին, օձի տարում՝ օձի պրինտով զգեստ եւ այլն։ Այդ ամենն այնքան էլ կապ չունի նորաձեւության հետ։ Պետք է հագնվել տվյալ միջավայրին համապատասխան։ Եթե երեկույթի եք մասնակցելու, կրեք էլեգանտ զգեստ, եթե տանն եք անցկացնելու Ամանորը, ուրախ, գունեղ, թեմատիկ բլուզներ եւ այլն։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031