Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս պահին որեւէ քաղաքական ուժ Արտակ Զեյնալյանի հետ մրցող նախագահի թեկնածու չի կարող առաջադրել. Գեւորգ Գորգիսյան. «Փաստ»

Դեկտեմբեր 15,2017 11:52

«Փաստի» հյուրն է Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը

– Պարոն Գորգիսյան, հայտարարվեց, որ երբ նոր Սահմանադրությունը մտնի կիրառության մեջ, «Ելք» խմբակցության նախագահի թեկնածուն լինելու է Արտակ Զեյնալյանը։ Ինչո՞վ եք հիմնավորում ձեր ընտրությունը։

– Կարծում ենք, որ նոր Սահմանադրությամբ սահմանված նախագահի լիազորությունները կկարողանա լավագույնս իրականացնել Արտակ Զեյնալյանը։ Նա ունի անբիծ անցյալ, մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, գործադիրում ունի աշխատանքային փորձ, պաշտոնավարել է առողջապահության փոխնախարարի պաշտոնում, տիրապետում է նաև սահմանադրության եւ իրավաբանական տարբեր ոլորտների խորը գիտելիքների։

Միաժամանակ երկար տարիներ զբաղվել է քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ։ Այսինքն՝ ունի այն կարողականությունը, որպեսզի մեր երկրում նախագահի ինստիտուտը լինի խորհրդարանին և կառավարությանը վերահսկող լրջագույն օղակ

– Ես կարծում եմ, որ մեր երկրի՝ ճգնաժամային այս իրավիճակում առավել անհրաժեշտ են հայրենասեր ղեկավարներ, քան լավ մասնագետներ։

– Այդպես չի լինում, առավել հայրենասերը կարող է լինել վատ մասնագետ ու երկիրը տանել կործանման։

– Այսինքն՝ ձեր թեկնածուի պարագայում այս երկուսը համընկել են, այո՞. այն լավագույն դեպքերից է։

– Մեկին ցույց տվեք, որ Հայաստանի Հանրապետությանն այդքան նվիրվել ու ծառայել է, ինչքան Արտակ Զեյնալյանը։

Ավելին ասեմ՝ այս պահին որեւէ քաղաքական ուժ Արտակ Զեյնալյանի հետ մրցող նախագահի թեկնածու չի կարող առաջադրել։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031