Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկի 38-ամյա բնակչուհին հայտնել է, որ մարզի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչը դեկտեմբերի 10-ին իր 14-ամյա աղջկա նկատմամբ բռնի սեռական գործողություններ է կատարել:
Իրավապահներից ստացված տեղեկություններով` անչափահաս աղջկա հանդեպ սեռական գործողությունների մեջ կասկածվողը Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչ է, պայմանագրային զինծառայող: Նա աղջկա քրոջ ամուսնու ընկերն է:
Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ քրեական գործի նյութերն ուղարկվել են զինվորական դատախազություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ