«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելու մասին նշեց նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը։
– Ձեզ համար Սերժ Սարգսյանն ինչո՞ւ է անփոխարինելի։
– Ինքը քաղաքական գործիչ է։ Ես կարծում եմ՝ եթե Կարեն Կարապետյանը կհամոզի, որ ինքը ճիշտ տնտեսական ծրագրեր է իրականացնում, ինքը կարող է տնտեսական բլոկը զարգացնել։ Բայց երկրի ղեկավար ես իսկապես տեսնում եմ Սերժ Սարգսյանին։ Ես կարծում եմ՝ քաղաքական դաշտի պրակտիկան, շփումները, հազար ու մի բաներ կան, որոնք Սերժ Սարգսյանի մոտ աննախադեպ են, բարձր են նամանավանդ արտաքին հարաբերությունների հարցում։ Կարեն Կարապետյանի հետ այդ թեմաներով երբեւէ չեմ խոսել, չգիտեմ իր կարողությունները, բայց ինձ թվում է, որ այսօրվա վիճակով Սերժ Սարգսյանը բարձր է կանգնած։
– Օրինակ՝ Գալուստ Սահակյանը նշեց, թե Կարեն Կարապետյանը քաղաքական հենարան չունի։ Համակարծի՞ք եք։
֊Ես այդպես շատ կոշտ չէի ասի, որովհետեւ նույն թիմը նաեւ Կարեն Կարապետյանի թիմում է, եւ մենք իրար հետ համագործակցում ենք։ Ես անձամբ իր նկատմամբ հարգանք ունեմ, բայց դա բավարար չէ՝ երկրի առաջին դեմք լինելու համար։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում