Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզնես ունեցող դուստր Ալեքսանյանը 2016 թ. հայտարարագրում ոչ մի անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել. «Հրապարակ»

Դեկտեմբեր 15,2017 11:13

ԱԺ պատգամավոր, հայ օլիգարխիայի մնայուն ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը գովազդել է դստեր՝ հայկական արտադրության տրիկոտաժի թագուհու կարգավիճակին հավակնող Աստղիկ Ալեքսանյանի բիզնեսը: «Երկիրը շատ լավ ղեկավարվում է: Չե՞ք ուզում գաք նայեք աշխատատեղերը: Իմ աղջկա բիզնեսն է, իմը չէ: Որ ուզենաք, դուք էլ կդնեք բիզնես: Ես տանը բիզնես դասեր եմ տալիս, եկեք դուք էլ մասնակցեք դասերին, դուք էլ բիզնես դրեք, մարդիկ բիզնես չեն կարողանում դնել, որովհետեւ իմ դասերին չեն մասնակցում»,- իր ծառայություններն է առաջարկել օլիգարխը:

Ինչ վերաբերում է Աստղիկ Ալեքսանյանին, ապա նա, որպես բարձրաստիճան պաշտոնյայի հետ փոխկապակցված, համատեղ ապրող զավակ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիրը, որն օգտակար տեղեկություններ է հաղորդում նրա ֆինանսական կացության մասին (դուստր Ալեքսանյանն այս տարի ամուսնացել է):

Մասնավորապես՝ 2016 թ. հայտարարագրում Աստղիկ Ալեքսանյանը ոչ մի անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել, փոխարենը շահաբաժիններն ու աշխատավարձը կամ դրան հավասարեցված այլ վճարումներն է ներկայացրել: Դուստր Ալեքսանյանը երեք տարբեր՝ 141,124.00, 45,690.00 եւ 145,085.00 ՀՀ դրամ շահաբաժին է հայտարարագրել, ինչպես նաեւ երկու տարբեր տեղերից ստացված 1 մլն․ 200 հազարական դրամ աշխատավարձ:

Իսկ, ահա, նրա մայրը՝ Ս. Ալեքսանյանի կին Շողերինա Մկրտչյանը, որը հավանաբար, եւս մասնակցում է ամուսնու բիզնես դասերին, 2016 թ․ հայտարարագրում ահռելի ունեցվածք է ներկայացրել: Մասնավորապես, նա հաշվետու տարում ձեռք է բերել մեկ հողամաս՝ 6 մլն․ 701 հազար 436 դրամով, ինչպես նաեւ արտադրական նշանակության շինություն (արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման եւ նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շինություն):

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031